Հանգուցյալը իշխող կուսակցության թեկնածուին հաղթել է Մեքսիկայի ընտրություններում
Международные новостиՄեքսիկայի Միչոական խաղաղօվկիանոսյան նահանգի Յուրեկուարո քաղաքի ղեկավարի ընտրություններում հաղթող է դարձել տեղի ինքնապաշտպանության առաջնորդը, որը մայիսին զոհվել էր հանցագործների գնդակներից:
Հանգուցյալ Էնրիկե Էռնանդեսի օգտին քվեարկել է քաղաքացիների գրեթե 37 տոկոսը, եւ նա զգալիորեն առաջ է անցել մրցակիցներից: Թեկնածուի ազգանունը չէր հանվել քվեաթերթիկներից, ուստի ընտրողները նրա օգտին իրենց ձայները տվել են օրինականորեն:
Երկրորդ տեղն զբաղեցրել է իշխող Ինստիտուցիոնալ-հեղափոխական կուսակցության թեկնածուն: Սակայն, ինչպես նշել է Univision հեռուստաալիքը, իրավաբանական կոլիզիան լուծվել է ոչ նրա օգտին. ընտրությունների սկսվելուց անմիջապես առաջ «Մորենա» շարժումը, որից առաջադրվել էր Ֆեռնանդեսը, նրա փոխարինող էր առաջադրել իր այլ թեկնածուի, որը եւ զբաղեցրել է քաղաքապետի աթոռը:
Էռնանդեսը զոհվել է մայիսի կեսին Յուրեկուարոյի կենտրոնական հրապարակում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ, երբ այնտեղ են եկել զինված մարդիկ եւ ինքնաձիգ զենքից կրակ բացել թեկնածուի վրա:
Մեքսիկայում ֆեդերալ ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 7-ին: Դրանց ընթացքում 83,5 մլն մեքսիկացիներ ընտրում էին գրեթե 2 հազար պաշտոնյաների, ներառյալ 500 ֆեդերալ պատգամավորներ, ինը նահանգների նահանգապետեր եւ քաղաքագլուխներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: