ԱՄՆ-ն եւ G7–ը կարող են Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել
Международные новостиԱՄՆ-ն եւ G7–ի իր դաշնակիցները պատրաստ են անհրաժեշտության դեպքում Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյք Լյուն, փոխանցում է Reuters-ը։
«ԱՄՆ-ը եւ G7–ի մեր դաշնակիցները պատրաստ են անհրաժեշտության դեպքում Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել՝ որպես պատասխան Ուկրաինայի արեւելքում նրա դրսեւորած ագրեսիայի»,- հայտարարել է ֆինանսների նախարարը Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի եւ ֆինանսների նախարար Նատալյա Յարեսկոյի հենդ հանդիպման ժամանակ, գրում է Gazeta-ն։