Լեհաստանի Սեյմի խոսնակն ու երեք նախարար հրաժարական են ներկայացրել
Международные новостиԼեհաստանի վարչապետ Եվա Կոպաչը հայտնել է նախարարներից երեքի հրաժարականի մասին:
Ինչպես փոխանցում է Газета.Ru-ն` Reuters-ին հղումով, իրենց հրաժարականի մասին են հայտարարել առողջապահության, ֆինանսների և սպորտի նախարարները:
Ավելի ուշ հաղորդվել է, որ հրաժարական է ներկայացրել նաև Լեհաստանի խորհրդարանի` Սեյմի խոսնակ Ռադոսլավ Սիկորսկին:
«Ես որոշում եմ կայացրել հրաժարվել Սեյմի խոսնակի գործառույթներից», - հայտարարել է Սիկորսկին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պաշտոնապես Լեհաստանի նոր նախագահ է ընտրվել Անջեյ Դուդան: «Օրենք և արդարություն» կուսակցության թեկնածուն ձայների 100 տոկոսի հաշվարկից արդյունքում հավաքել է 51.55 տոկս ձայն: