Օբաման եւս մեկ տարով երկարացրել է Բելառուսի դեմ սահմանված պատժամիջոցները
Международные новостиԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւս մեկ տարով երկարացրել է Բելառուսի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցները, որոնց ժամկետը լրանում է հունիսի 16-ին, տեղեկացնում է Սպիտակ տան տարածած հաղորդագրությունը:
Կոնգրեսի անդամներին ուղարկված ծանուցագրում Օբաման դա կապել է այն բանի հետ, որ «Բելառուսի կառավարության որոշ անդամների եւ այլ անձանց գործողություններն ու քաղաքականությունը խարխլում են ժողովրդավարական գործընթացներն ու ինստիտուտները»: Այդ ամենը, ԱՄՆ-ի նախագահի կարծիքով, «արտակարգ վտանգ է ներկայացնում Միացյալ Նահանգների ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության համար»:
Բելառուսի ու նրա նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել 2004 թվականի հոկտեմբերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: