Կիեւի մերձակա նավթաբազայում հրդեհը գործնականում մարված Է. փրկարարներ
Международные новостиԿիեւի մարզի Կրյաչկի գյուղի նավթաբազայում հրդեհը գործնականում մարված Է, հունիսի 11-ի առավոտվա դրությամբ շարունակում են այրվել վառելիքի մեկ մեծ եւ 13 փոքր տարողություններ:
«Հունիսի 11-ի 8.30-ի դրությամբ դեռեւս այրվում են վառելանյութով մեկ տարողություն՝ 900 խորանարդ մետր ծավալով, եւ 13 տարողություններ՝ 50 խորանարդ մետր ծավալով: Ներկայում կատարվում Է տարողությունների սառեցում»,- ասված Է հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության՝ հունիսի 11-ի հաղորդագրության մեջ:
Հրդեհի մարմանը մասնակցում են ավելի քան 300 փրկարարներ, ներգրավված Է 45 միավոր տեխնիկա:
Հունիսի 8-ի երեկոյից Կիեւից մոտավորապես 30 կիլոմետր հեռավորության վրա այրվում Է նավթաբազան: Կիեւի քաղաքագլուխ Վիտալի Կլիչկոն հունիսի 9-ին հայտնել Է, որ քաղաքի ստուգիչ կետերում օդի հետազոտությունները ցույց են տվել, որ այրման հետեւանքով անջատվող վտանգավոր նյութերը գերազանցում են առավելագույն թույլատրելի խտությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: