Ժամանակն է վերադառնալ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններին. Ուորլիք
Международные новостиԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-յան միկրոբլոգի իր էջում հայտնել է, որ ժամանակն է շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները:
«Ժամանակն է վերադառնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններին»,- գրել է ամերիկացի համանախագահը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ այցի ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով կայացած հանդիպումների համար: