Բայդենը հաստատել է ԱՄՆ-ի ու G7-ի` ՌԴ-ի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու պատրաստակամությունը
Международные новостиԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը վերստին հաստատել է ԱՄՆ-ի ու «Մեծ յոթնյակի» մտադրությունը՝ Ռուսաստանի հանդեպ անհրաժեշտության դեպքում լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ: Այդ մասին ասված է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ. փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Փոխնախագահն ընդգծել է Միացյալ Նահանգների ու գործընկերների վճռականությունը՝ Ռուսաստանի վրա ճնշումը շարունակելու վերաբերյալ, որպեսզի վերջինս լիովին իրականացնի մինսկյան համաձայնությունները, այդ թվում՝ ուկրաինական կողմին վերադարձնի միջազգային սահմանի վերահսկողությունն ու ռուսական զորքն ու զենքերը դուրս բերի Ուկրաինայի տարածքից»,- ասված է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի ու Բայդենի հանդիպումն ամփոփող հաղորդագրության մեջ:
Փոխնախագահը նաև նշել է, իրենք և G7-ի գործընկերները պատրաստ են լրացուցիչ լուրջ պատժամիջոցներ մտցնել: