Տասնյակ մարդիկ են զոհվել Նեպալում տեղի ունեցած սողանքների հետեւանքով
Международные новостиՆեպալի հյուսիսում առնվազն 28 մարդ Է զոհվել, եւս 10-ը՝ լուրջ վնասվածքներ ստացել սողանքներից, որոնք հունիսի լույս 11-ի գիշերը տեղի են ունեցել հորդառատ անձրեւների պատճառով: Այդ մասին հաղորդել են արեւմտյան ԶԼՄ-ները:
Տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում:
Տեղական ոստիկանությունը ենթադրում Է, որ զոհերի թիվը կարող Է աճել:
Բացի այդ, անձրեւները ջրի մակարդակի բարձրացում են առաջացրել տեղի ջրամբարներում, ինչը խախտել Է տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունը:
Ապրիլի վերջին եւ մայիսին Նեպալը պատուհասել են մի քանի ուժգին երկրաշարժեր. ամենաավերիչը տեղի Է ունեցել ապրիլի 25-ին, որն ավելի քան 8 հազար մարդու կյանք Է խլել, տեղեկացնում Է «Ինտերֆաքս»-ը: