Կորոնավիրուսից մահացածների թիվը Հարավային Կորեայում հասել Է 10-ի
Международные новостиՀարավային Կորեայում մերձավորարեւելյան շնչառական համախտանիշի կորոնավիրուսի (MERS) պատճառով մահացած մարդկանց թիվը հասել Է 10-ի, տեղեկացնում Է «Ռյոնհապ» գործակալությունը:
Ավելի վաղ երկրի առողջապահության նախարարությունը հայտարարել Էր, որ վարակվածների թիվը հասել Է 122-ի: Հիվանդության ռիսկի պատճառով կարանտինի տակ հայտնված մարդկանց թիվը գերազանցել Է 3,4 հազարը: Երեխաների եւ դեռահասների շրջանում կորոնավիրուսի տարածման երկյուղների պատճառով ամբողջ երկրում փակ են 2,2 հազար կրթական հաստատություններ:
Երկրի կառավարությունը հրապարակել Է այն 29 հիվանդանոցների ցուցակը, որտեղ բուժում են անցել կորոնավիրուսով վարակվածները, քանի որ, առողջապահության նախարարության տվյալներով, հիվանդանոցներում վարակման բոլոր դեպքերը տեղի են ունեցել այն պատճառով, որ ժամանակին միջոցներ չեն ձեռնարկվել առաջին հիվանդացածներին մեկուսացնելու համար:
Ավելի վաղ Կորեայի Հանրապետության պլանավորման եւ ֆինանսների նախարար Չոյ Հյոն Հվանը, ով ներկայում նաեւ վարչապետի պաշտոնակատարն Է, հայտնել Է, որ կառավարությունը 400 մլրդ վոն (357 մլն դոլար) կհատկացնի MERS-ի բռնկումից վնասներ կրող ձեռնարկություններին աջակցելու միջոցառումներին:
«Կառավարությունը լրացուցիչ միջոցներ կձեռնարկի տնտեսության այն ճյուղերը խթանելու համար, որոնք դրա կարիքն ունեն»,-ընդգծել Է նա: Նրա խոսքով՝ իշխանություններն ուսումնասիրում են, թե վիրուսն ինչ վնաս Է հասցրել փոքր բիզնեսին: Այդ գործընթացը կավարտվի մինչեւ հունիսի 12-ը, ինչից հետո կսկսվի միջոցների հատկացումը առավել շատ տուժած ձեռնարկություններին՝ ոչ մեծ մանրածախ խանութներին, մասնավոր կլինիկաներին, տուրիստական ֆիրմաներին եւ այլ ընկերությունների, որոնք վարակի տարածման պատճառով մնացել են առանց հաճախորդների:
Կորոնավիրուսով հիվանդանալու առաջին դեպքը Հարավային Կորեայի տարածքում գրանցվել է մայիսի 20-ին: Պարզվել է, որ վիրուսը, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով, բերվել է ԿՀ-ի քաղաքացու կողմից, որը վերադարձել էր Մերձավոր Արեւելքի երկրներ կատարած ուղեւորությունից:
Կորոնավիրուսն առաջին անգամ մարդու մոտ բացահայտվել է 2012 թվականին Սաուդյան Արաբիայում: Դրանով վարակվելու դեպքեր են գրանցվել Հորդանանում, Քատարում, Արաբական Միացյալ Էմիություններում, Թունիսում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, ընդամենը 23 երկրներում, որտեղ պաշտոնապես հաստատվել է մարդկանց վարակվելու ավելի քան 1100 դեպք, որոնց 40 տոկոսը մահացու ելք է ունեցել:
Հիվանդությունն սկսվում է որպես սովորական շնչառական ինֆեկցիա, որն ուղեկցվում է տենդով, հազով ու թոքաբորբով, բայց արագորեն ծանր ընթացք է ստանում՝ խոցելով թոքերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: