Չինաստանի անվտանգության նախկին նախարարը դատապարտվել Է ցմահ բանտարկության
Международные новостиՉինաստանի անվտանգության նախկին նախարար Չժոու Յունկանը, որը մեղադրվում Էր կոռուպցիայի եւ պետական գաղտնիքի հրապարակման մեջ, դատարանի որոշմամբ դատապարտվել Է ցմահ բանտարկության, տեղեկացնում են ՉԺՀ-ի պետական լրատվամիջոցները:
Նախքան 2012 թվականին կենսաթոշակի անցնելը, 73-ամյա քաղաքական գործիչը համարվում Էր Չինաստանի ղեկավարության ամենաազդեցիկ դեմքերից մեկը:
Չժոուին մեղադրանքներ են առաջադրվել ապրիլին:
Չժոու Յունկանի նախկին գործընկերներից ու ազգականներից շատերը նույնպես հետաքննության տակ են կոռուպցիայի մեղադրանքներով:
Ինչպես նշում են վերլուծաբանները, նախկին նախարարի նկատմամբ գործ Է հարուցվել կուսակցության ներսում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, որին, այդ թվում՝ կուսակցության իմիջը բարելավելու համար, ՉԺՀ-ի ղեկավարի պաշտոնն ստանձնելուց հետո ձեռնամուխ Է եղել Սի Ցզինպինը: Հակակոռուպցիոն արշավը օգնել Է նրան հասնելու իր նպատակներին եւ ժողովրդականություն ձեռք բերել: