Պորոշենկոն հեռացրել է Դոնեցկի շրջանի նահանգապետին
Международные новостиՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն աշխատանքից ազատել է Դոնեցկի շրջանային ռազմա-քաղաքացիական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Կիխտենկոյին։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Ուկրաինայի ինֆորմացիոն քաղաքականության նախարարի խորհրդական Ալեքսանդր Բրիգինեցը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Կիխտենկոյին այդ պաշտոնում կարող է փոխարինել Ուկրաինայի Գլխավոր դատախազության՝ կոռուպցիոն հանցագործությունների վարչության պետ Պավել Ժեբրովսկին, հայտնում է «ՌԲԿ Ուկրաինա»-ն։