Սահակաշվիլին 267 դոլար Է ստանում Օդեսայի մարզի նահանգապետի պաշտոնում
Международные новостиՕդեսայի մարզի նորանշանակ նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիի աշխատավարձը կազմում Է ամսական 5644 գրիվնա, ինչը հավասար Է մոտավորապես 267 դոլարի՝ արժույթների ընթացիկ փոխարժեքին համապատասխան: Այդ մասին տեղեկատվությունը տրամադրվել Է գերատեսչության աշխատակցի կողմից՝ ի պատասխան ուկրաինացի քաղաքագետ Գլեբ Կանեւսկու հարցման, որն այն, պատասխանի սքանի հետ միասին, հրապարակել Է «ՈՒկրաինսկայա պրավդա»-ի կայքի իր բլոգում:
Փաստաթղթի համաձայն՝ Օդեսայի մարզի պետական մարզային վարչակազմի ղեկավարի հաստիքադրույքն այս չափով Է սահմանվել Ուկրաինիայի նախարարների կաբինետի 2015 թվականի փետրվարի 14-ի թիվ 43 որոշմանը համապատասխան:
Սահակաշվիլին Վրաստանը գլխավորել Է տասը տարի: Նա իշխանության Էր եկել «Վարդերի հեղափոխության» արդյունքում, որը տեղի Է ունեցել 2003 թվականի նոյեմբերի վերջին: Վրաստանի նոր նախագահի պաշտոնում Գեորգի Մարգվելաշվիլիի ընտրվելուց հետո Սահակաշվիլին հեռացել Է երկրից:
Վրաստանի երրորդ նախագահը հայրենիքում մեղադրվում Է մի ամբողջ շարք քրեական գործերով: Հանրապետության գլխավոր դատախազությունը նրա նկատմամբ ներպետական հետախուզում Է հայտարարել:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն 2015 թվականի մայիսի 30-ին Ուկրաինայի քաղաքացիություն Է տրամադրել Սահակաշվիլիին, ինչպես նաւե հրամանագիր Է ստորագրել նրան Օդեսայի մարզի նահանգապետ նշանակելու մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: