Ուորլիքը ԼՂ հակամարտության կարգավորման հարցով կբանակցի Բաքվում
Международные новостиԼեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Բաքվում քննարկումներ կանցկացնի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Այս մասին Ուորլիքը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Անհամբերությամբ սպասում եմ Բաքվի Եվրոպական խաղերի բացման արարողությանը և ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցով քննարկումներին»,- գրել է ամերիկացի համանախագահը՝ հավելելով նաև, որ հանդիպում է ունենալու ԼՂ պատերազմի հետևանքով փախստական դարձած ադրբեջանցիների հետ:
Ուորլիքը ղարաբաղյան հիմնախնդիրների շուրջ բանակցություններ իրականացնելու նպատակով Հայաստան էր ժամանել հունիսի 9-ին: Նա հանդիպումներ էր ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Երևանում նա հանդիպել էր նաև Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական խաղերին մասնակցող հայ մարզիկների հետ: