ԱՀԿ-ն կոչ է անում դիմակայել աշխարհում իրականացվող ինքնասպանության դեպքերի ավելացմանը
Международные новостиԳերմանիայի լրատվական գործակալությունը գրում է, որ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության գլխավոր տնօրեն՝ Մարգարեթ Չանը սեպտեմբերի 4-ին կազմակերպության առաջին համաշխարհային զեկույցը ներկայացնելով , ասել է.«Չնայած ինքնասպանության կանխմանն ուղղված մեծ ջանքերին, տարեկան ավելի քան 800 հազար մարդ ինքնասպանություն է գործում»: Այսօր Շվեյցարիայի Ժնևում ներկայացված զեկույցի համաձայն՝ յուրաքանչյուր 40 վայրկյանում մեկ ինքնասպանության դեպք է գրանցվում: Չանը նշել է.«Հնարավոր է կանխել ինքնասպանությունների դեպքերը, բայց ցավոք մինչ այժմ միջազգային համադրված ծրագիր չի ներկայացվել աշխարհում ինքնասպանությունները կանխելու համար»: Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը հավելել է.«Կազմակերպության 194 անդամ երկրներն անցած տարի համաձայնության եկան մինչև 2020 թ.-ը ինքնասպանության դեպքերը տասը տոկոսով նվազեցնելու նախագծի շուրջ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցն այն դեպքում է ներկայացվում ,երբ ընդամենը վեց օր է մնացել ինքնասպանության համաշխարհային օրվան՝ սեպտեմբերի 10-ին: