Երեք հազար բրիտանացիների մեդալներ կհանձնեն Էբոլա վիրուսի դեմ պայքարելու համար
Международные новостиՄեծ Բրիտանիայում այս ամռանը մեդալներ կհանձնեն թագավորության այն հպատակներին, ովքեր զգալի ավանդ են ներդրել Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության տարածման դեմ պայքարում: Ինչպես հայտնել են երկրի կառավարությունում, ընդամենն այդ պարգեւին կարժանանա 3 հազար մարդ:
«Մեծապես բրիտանացի բժիշկների ու զինվորականների ջանքերի շնորհիվ մեզ հաջողվեց կանխել հիվանդության հետագա տարածումը,- հայտարարել է վարչապետ Դեւիդ Քեմերոնը:- Այդ մեդալները նրանց վաստակի ճանաչումն են»:
Ներկայում Սիեռա Լեոնեում են գտնվում հարյուրավոր բրիտանացի զինծառայողներ, ներառյալ զինվորական բժիշկներ եւ ծովային հետեւակայիններ, որոնք հսկում են դաշտային հոսպիտալները: Անցյալ տարվա վերջին այդ երկիր է ժամանել թագավորական ռազմածովային ուժերի «Արգուս» նավը, որը սարքավորված է հիվանդներին ընդունելու համար:
2014 թվականի դեկտեմբերի 10-ին ամերիկյան Time հանդեսի խմբագրությունը «Տարվա մարդ» է ճանաչել Էբոլա վիրուսի տարածման դեմ պայքարող առողջապահության աշխատողի հավաքական կերպարը:
Էբոլա տենդի համաճարակը 2014 թվականի դեկտեմբերին սկսվել է Գվինեայում, որտեղից այնուհետեւ տարածվել է հարեւան Լիբերիայի եւ Սիեռա Լեոնեի տարածքներ: Ընդամենն այդ երկրներում վտանգավոր հիվանդությունից մահացել է 11 հազար 154 մարդ, վարակվել են 27 հազար 219 բնակիչներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: