Իսպանիայի թագավորը սկանդալի պատճառով իր քրոջն ու նրա ամուսնուն զրկել է դուքսերի տիտղոսից
Международные новостиԻսպանիայի Ֆիլիպ VI թագավորի կրտսեր քույրը զրկվել է Պալմա դե Մայորկայի դուքսի տիտղոսից: Համապատասխան տիտղոսից զրկված է նաեւ նրա ամուսինը՝ Ինյակի Ուրդանգարինը, որին կնոջ հետ միասին դատ է սպառնում ֆինանսական մեքենայությունների համար: Միապետի համապատասխան հրամանագիրը կհրապարակվի հունիսի 12-ին, տեղեկացնում է EFE գործակալությանը:
Տեղեկատվության համաձայն՝ թագավորի այդ որոշումը «չկշռադատված կամ հանպատրաստից չէ»:
Արքայադուստր Կրիստինան եւ նրա ամուսինը կասկածվում են ֆինանսական մեքենայությունների մեջ, որոնք կարող են նրանց բերել մեղադրյալների աթոռին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: