Վրաստանի պաշտպանության նախարարը եվրոպական շրջագայություն Է սկսել
Международные новостиՎրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին ուղեւորվել Է եվրոպական շրջագայության, որի շրջանակներում այցեր են պլանավորված Ավստրալիա, Շվեյցարիա եւ Ֆրանսիա՝ Հյուսիսատլանտյան խորհրդի՝ պաշտպանության նախարարների մակարդակով նիստի նախաշեմին:
«Ինչպես ձեզ հայտնի Է, հունիսի վերջին տեղի Է ունենալու ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը: Մենք այդ երկրներ այցելելու որոշում ենք ընդունել, քանի որ մինչեւ հունիսի 22-ը հնարավոր չԷ լինել բոլոր երկրներում… Մենք կարեւորեցինք այն համաժողովները, որոնց ներկա կլինեն պաշտպանության մի քանի նախարարներ: Դա հնարավորություն կտա, նախքան նախարարական հանդիպումը տարբեր ձեւաչափերով հանդիպում ունենալ ինչպես արտաքին գործերի, այնպես Էլ պաշտպանության նախարարների հետ»,-հայտարարել Է Խիդաշելին՝ «Մաեստրո» հեռուստաալիքի եթերում:
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների մակարդակով Հյուսիսատլանտյան խորհրդի հանդիպումները 2015 թվականի հունիսի 24-ից 25-ն անցկացվելու Է դաշինքի Բրյուսելի կենտրոնակայանում: Նախարարական հանդիպումը նախագահելու Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: