ԳՖՀ-ի կառավարությունը պատրաստվում Է Հունաստանի հնարավոր սնանկացմանը. Bild
Международные новостиԳերմանիայի կառավարությունը պատրաստվում Է Հունաստանի հնարավոր սնանկացմանը եւ քննարկում Է այն միջոցները, որոնք հարկ կլինի ձեռնարկել այդ երկրի պարտազանցման գործում: Այդ մասին հաղորդել Է Bild թերթը: Հրատարակությունը հղում Է անում իրադրությանը ծանոթ աղբյուրների:
Այն միջոցների թվում, որոնք «ինտենսիվորեն քննարկվում են Բեռլինում», Հունաստանի սնանկացման դեպքում այդ երկրում կապիտալի շարժի նկատմամբ հսկողության հաստատումն Է, ինչպես նաեւ Աթենքի պարտքի դուրսգրումը: Կառավարության ներկայացուցիչները սերտ կապի մեջ են Եվրոպայի կենտրոնական բանկի աշխատակիցների հետ, ընդգծել Է Bild-ը:
Դրա հետ մեկտեղ ԳՖՀ-ի նախարարների կաբինետը դեռեւս գործողությունների կոնկրետ ծրագիր չունի Հունաստանի դեֆոլտի դեպքում, շատ որոշումներ հարկ կլինի ընդունել՝ ելնելով իրադրությունից, նշել Է հրատարակության զրուցակիցը:
«Կանցլերն այժմ գիտակցում Է, որ սնանկացումից Հունաստանին փրկելու համար ժամանակն այլեւս չի բավականացնի»,-Bild-ը մեջբերել Է բարձրաստիճան դիվանագետի խոսքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: