Ղազախստանի նախկին վարչապետի կալանքի ժամկետը երկարաձգել են
Международные новостиՂազախստանի նախկին վարչապետ Սերիկ Ահմետովի կալանքի ժամկետը մեկ ամսով երկարաձգել են, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
«Հակակոռուպցիոն պայքարի պետական ծառայության միջնորդությամբ Սերիկ Ահմետովի կալանքը երկարաձգվել է մինչեւ հուլիսի 18-ը»,- հայտարարել է դատավորի մամուլի քարտուղարը։
Ահմետովին մեղադրանք է ներկայացվել ՔՕ 4 հոդվածներով։ Նախկին վարչապետին մեղադրում են կաշառք վերցնելու, պաշտոնական դիրքի չարաշահման, ապօրինի ձեռներցություն վարելու եւ ուրիշի գույքը յուրացնելու համար։