ԱԷՄԳ-ում Իրանի ներկայացուցիչ. ԱՄՆ ծառայությունները մեր դեմ փաստեր են կեղծում
Международные новостиԱՄՆ հատուկ ծառայությունները կեղծում են Իրանի վերաբերյալ փաստաթղթերը, որոնք ներկայացնում են ԱԷՄԳ-ին։ Այդ մասին Վիեննայում հայտարարել է Իրանի ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին, հաղորդում է ԻՐՆԱ գործակալությունը։
«Այսպես, Մարիվան ատոմային օբյեկտում իբր չթույալտրված գործունեության մասին փաստաթուղթը հիմնված է նման կեղծիքի վրա»,- ասել է Նաջաֆին՝ մեկնաբանելով հերթական զեկույցում Իրանի ատոմային ծրագրի դեմ մեղադրանքները։ «Իրանը բազմիցս հայտարարել է, որ նման փաստաթղթերը կեղծ են եւ արված են ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից»,- ասել է Նաջաֆին՝ նկատելով, որ մինչ օրս նման մեղադրանքների որեւէ աացույց չի բերվել Իրանի դեմ։