Ֆրանսիական դատարանն արդարացրեց կավատության մեջ մեղադրվող Դոմինիկ Սթրոս Կանին
Международные новостиՖրանսիական դատարանն արդարացրել է կավատության մեջ մեղադրվող Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս Կանին: «Դատարանը ԱՄՀ-ի ղեկավարին անմեղ ճանաչեց կավատության մասին գործով»,-ասված է «Ֆրանսպրես» գործակալության հաղորդագրության մեջ:
Կավատության մասին գործի հետաքննությունը շարունակվում է արդեն երեք տարի: Հետաքննությունը գտնում է, որ 14 ֆիգուրանտներ, այդ թվում՝ Սթրոս Կանը, Ֆրանսիայում և արտասահմանում երեկույթներ էին կազմակերպում մարմնավաճառների մասնակցությամբ կամ մասնակցում էին նման երեկույթների:
Մեղադրյալների պաշտպանությունը ձգտում էր հասնել հետաքննության դադարեցման, սակայն 2012 թվականի դեկտեմբերի կեսին Դուե քաղաքի վճռաբեկ դատարանը մերժեց փաստաբանների բողոքը և որոշում ընդունեց չհանել մեղադրանքները պոռնկության կազմակերպման մասին գործով:
Ֆրանսիայի օրենսդրության համաձայն՝ գործի մնացած ֆիգուրանտներին սպառնում է մինչև տասը տարվա բանտային կալանք և տուգանք՝ 1,5 մլն եվրոյի չափով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: