Բաքվում Պուտինի և Էրդողանի հանդիպումը տեղի է ունեցել դռնփակ
Международные новостиՌուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններ է վարել Բաքվում: Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը:
Հանդիպումը տեփակ է եղել լրագրողների համար: Ռուսական կողմից ներկա են եղել ՌԴ Նախագահի օգնական Յուրի Ուշակովը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, «Ռոսատոոմ»-ի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն և «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Կրեմլում ակնկալում են, որ ռուս և թուրք առաջնորդների հանդիպումը Բաքվում արդյունավետ կլինի: Քննարկվելիք հարցերի թվում են երկկողմ հետաքրքրություն առաջացնող բոլոր հարցերը, այդ թվում և էներգետիկ նախագծերը: