Նյու Յորքում հարսանիքի ժամանակ կրակոցներից հինգ մարդ է տուժել
Международные новостиՆյու Յորքի ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկում՝ Waldorf Astoria-ում հունիսի 13-ին կայացած հարսանեկան արարողության ժամանակ կրակոցներ են հնչել։ Հրաձգության հետեւանքով հինգ մարդ վիրավորվել է, նրանցից չորսին տեղափոխել են հիվանդանոց, հաղորդում է NBC News-ը։
Միջադեպի մեղավորը հյուրերից մեկն է, որը հանդիսավոր արարողության ժամանակ որոշել է խաղալ ատրճանակով։ Իրավապահների խոսքով, զենքը պատահաբար կրակել է, եւ գնդակը դիպել է մի կնոջ գլխին։ Եւս չորս հյուրեր վիրավորվել են ապակու կոտրտանքից։
Միջադեպի մեղավորին բռնել են, պարզվում են դեպքի բոլոր հանգամանքները։