Հաքերները հարձակվել են Մերկելի աշխատակազմի համակարգիչների վրա
Международные новостиԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գրասենյակի համակարգչային համակարգը հաքերային հարձակման է ենթարկվել: Այս մասին գրում է Bild պարբերականը:
Միջադեպը տեղի է ունեցել դեռեւս այս տարվա մայիսին:
Թերթի անանուն աղբյուրի համաձայն, հաքերային հարձակման հետեւանքով համակարգիչներում վիրուս է հայտնվել:
Կանցլերի աշխատակազմում նախընտրել են չմեկնաբանել տեղեկությունը: