ԵՄ-ն պատրաստ է օգնել Վրաստանին
Международные новостиԵվրամիությունը պատրաստ է Վրաստանին օգնություն ցուցաբերել՝ Թբիլիսիի ջրհեղեղի հետեւանքները վերացնելու համար:Այս մասին հայտնել է ԵՄ մարդասիրական օգնության եւ ճգնաժամային կառավարման հարցերի հանձնակատար Խրիստոս Ստիլիանիդիսը:
«Ուշադրությամբ հետեւում ենք Վրաստանում աղետալի հեղեղներից հետո տիրող իրավիճակին: Մտովի զոհերի ընտանիքների հետ եմ: ԵՄ-ն պատրաստ է օգնել»,- ասել է եվրոպացի պաշտոնյան:
Վրացական լրատվամիջոցների տեղեկացմամբ, տարերքի զոհ է դարձել 9 մարդ: