Թբիլիսիում ջրհեղեղի հետևանքով զոհվածների թիվը հասել է 12-ի
Международные новостиԹբիլիսիում ջրհեղեղի հետևանքով զոհվել է ամենապակասը 12 մարդ: Ինչպես տեղեկացնում ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել է քաղաքապետ Դավիթ Նարմանիան:
Ըստ տեղական լրատվամիջոցների, ևս տասը մարդ համարվում է անհետ կորած, այժմ ընթանում են նրանց որոնողական աշխատանքները: Ստացվող տեղեկատվության համաձայն, ջրհեղեղի զոհերի թիվը կարող է ավելանալ:
Աղետի հետևանքով զոհվել է Թբիլիսիի կենդանաբանական այգու երեք աշխատակից: Մի քանի ժամ տևած ջրհեղեղը ողողել է քաղաքի ծայրամասային և կենտրոնական հատվածներում գտնվող հազարավոր տների առաջին հարկերը, ինչպես նաև վնասել է մի քանի ավտոճանապարհներ: Նախնական տեղեկություններով, աղետի հասցրած վնասի չափը հասնում է տասնյակն միլիոն դոլարների: