ՄԱԿ-ի խաղաղարարներին խնդրել են հայրության ճանաչման թեստ հանձնել
Международные новостиnews.am-ը գրում է.
ՄԱԿ-ը թեժ կետերում ծառայող իր խաղաղարարներին առաջարկել է ԴՆԹ-թեստ անցնել՝ հայրություն ճանաչելու համար: Պատճառը մի քանի ներքին հետաքննություններն են, որոնց ընթացքում պարզվել է, որ թեժ կետերում բազմաթիվ երեխաներ ծնվել են «երկնագույն սաղավարտների» կողմից նրանց մայրերի նկատմամբ բռնության դեպքերից հետո:
AP գործակալության փոխանցմամբ, ՄԱԿ-ի հովանո ներքո զինծառայողներ ուղարկող յուրաքանչյուր երկիր ինքնուրույն պետք է ԴՆԹ-թեստի անցկացման մասին որոշում կայացնի, հստակ դեպքերի փաստով: Աղբյուրի փոխանցմամբ, դժվար թե հաջողվի այս պրակտիկան պարտադիր դարձնել:
Կախված օրենսդրությունից՝ տարբեր երկրներում հայրության ճանաչման դեպքում խաղաղարարներին կարող է ոչ միայն ալիմենտի վճարում սպառնալ, այլեւ բռնաբարության մեղադրանքով բանտարկություն:
Ըստ Lenta-ի, հայտնի չէ, թե աշխարհում քանի երեխա է ծնվել ՄԱԿ-ի խաղաղարարներից: Ներկայում աշխարհի տարբեր կետերում շուրջ 125 հազար «երկնագույն սաղավարտ» է ծառայում: