Բաքվում վրաերթի ենթարկված ավստրիացի մարզուհին հաջողությամբ վիրահատվել է
Международные новостиtert.am-ը գրում է.
Բաքվում վրաերթի ենթարկված ավստրիացի մարզուհին, ով արհեստական կոմայի մեջ էր, հաջողությամբ վիրահատվել է, գրում է news.mail.ru-ն։
«Մենք տեղեկացել ենք վրաերթի ենթարկված մարզուհիների մասին։ Երեկ ստացված տվյալների համաձայն՝ տուժած մարզուհուն վիրահատել են։ Վիրահատությունը հաջող է անցել։ Երիտասարդ կինն արդեն կարողանում է խոսել»,- ասել է Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեյի փոխնախագահ Չինգիզ Գուսեյնզադեն։
Հիշեցնենք, որ հունիսի 11-ին Եվրոպական խաղերի մասնակիցներին տեղափոխող ավտոբուսը, որը պատկանում է Bakubus ընկերությանը, դուրս էր եկել երթևեկելի մասից և վրաերթի ենթարկել մայթով քայլող 3 ավստրիացի մարզուհիների՝ սինքրոն լողորդուհիներ Վանեսա Սահինովիչին, Լունա Պայերին և Վերենա Բրայթին:
Ավտոբուսի վարորդ Վելի Ահմեդովը ձերբակալվել է և նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ։
