Վրաստանը ռուսական «Իսքանդեր» հրթիռներից կպաշտպանվի ֆրանսիական համակարգերով
Международные новостиtert.am-ը գրում է.
Վրաստանը մտադիր է պաշտպանվել ռուսական «Իսքանդեր» հրթիռային համակարգերից:
«Կոմերսանտի» փոխանցմամբ` Վրաստանի ՊՆ-ն մտադիր է դա անել ֆրանսիական հակահրթիռային համակարգի շուրջ նոր պայմանագրով:
Այդ երկրի պաշտպանության նախարարի խոսքով` նման պայմանագիր ֆրանսիական արտադրողի հետ կստորագրվի մինչև հունիսի վերջը: Ըստ այդմ` վրացական բանակին կմատակարարվեն հակահրթիռային և հակաօդային պաշտպանության նորագույն համակարգեր:
Ըստ աղբյուրի` անցած տարի նույն պայմանագրի նախապատրաստումը այնպիսի սկանդալային ընթացք էր ստացել, որ նախորդ պաշտպանության նախարարը ստիպված էր եղել հրաժարական տալ: Աղբյուրի փոխանցմամբ` այս պայմանագիրը շատ թանկ արժեք ունի, և Վրաստանը իր վճարումները կատարելու է մի քանի տարի շարունակ: