Բրիտանական մահմեդականներին խորհուրդ են տալիս Ռամադանի ժամանակ կրճատել պահքը
Международные новостиnews.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի առաջատար մահմեդական հիմնադրամը հայտարարել է, որ բրիտանական մահմեդականները կարող են Ռամադանի սուրբ ամսվա ժամանակ կրճատել պահքի ժամերը: Այն սկսվելու է մեկ շաբաթից:
Հակածայրահեղական Quilliam հիմնադրամից դոկտոր Ուսամա Հասանը պարզաբանել է, որ արշալույսից մինչեւ մայրամուտ ձգվող պահքը կարող է ծանր փորձություն լինել, քանի որ Մեծ Բրիտանիայի մահմեդականները ստիպված կլինեն առանց սննդի եւ ջրի մնալ գրեթե 19 ժամ:
Սակայն, ըստ BBC-ի ռուսական ծառայության, Մեծ Բրիտանիայի բազմաթիվ մահմեդականներ համաձայն չեն աստվածաբանի հետ եւ իրենց պարտքն են համարում պահք պահել արշալույսի եւ մայրամուտի միջեւ այն երկրում, որտեղ բնակվում են: