Բրիտանացի հարյուրից ավելի պահպանողականներ են միավորվել «ԵՄ-ից դուրս գալու նախապատրաստման» խմբում
Международные новостиԵվրամիությանը Մեծ Բրիտանիայի հետագա անդամակցման հարցի շուրջը հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման ընթացակարգը պառակտում Է մտցրել կառավարող Պահպանողական կուսակցության շարքերում: Ինչպես հաղորդել Է Daily Mail թերթի Էլեկտրոնային տարբերակը, ավելի քան հարյուր պահպանողական պատգամավորներ միավորվել են «ԵՄ-ից դուրս գալու նախապատրաստման» խմբում:
Հրատարակության տվյալներով՝ Պահպանողական կուսակցությունից եվրասկեպտիկ պատգամավորները պատրաստ են հանդես գալու հանրահարցումից առաջ ԵՄ-ի պաշտպանության քարոզչության ընթացքում բյուջետային միջոցների օգտագործման արգելքը վերացնելու՝ վարչապետ Դեւիդ Քեմերոնի պլանի դեմ: Եվրասկեպտիկ պահպանողական եւ շրջակա միջավայրի հարցերի նախկին քարտուղար Օուեն Փատերսոնը համոզված Է, որ նախարարների կաբինետի անդամները «կաջակցեն պահպանողականների աճող խմբին», որը պաշտպանում Է բրիտանական շահերը:
The Daily Telegraph-ը նշում Է, որ «ըմբոստացած պատգամավորները» պահանջում են երկու կողմերի համար Էլ արդարացի հանրաքվե: Նրանք պնդում են, որ ուղղումներ մտցվեն հանրաքվեի անցկացման օրինագծում, որոնք կառավարությանը թույլ չեն տա «եվրոպամետ զեկույցներ հրապարակել քվեարկության նախօրեին»:
Հանրահարցումն, ինչպես խոստանում Է Մեծ Բրիտանիայի վարչապետը, պետք Է տեղի ունենա 2017 թվականի վերջին, սակայն բացառված չԷ, որ քվեարկությունը կազմակերպվի արդեն հաջորդ տարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: