Երկրաշարժի հետևանքով Բոսնիայում 34 հանքագործ արգելափակվել է գետնի տակ
Международные новости3,5 մագինտուդով երկրաշարժը գազի պայթյունի և ածխահանքի փլուզման է հանգեցրել Բոսնիայի և Հերցեգովինայի կենտրոնական շրջանում, ինչի հետևանքով գետնի տակ արգելափակված է 34 հանքագործ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, սեպտեմբերի 5-ին հաղորդել է Agence France-Presse-ը:
«56 հանքագործներից, որոնք այդ պահին գտնվում էին գետնի տակ, 22-ին հաջողվել է դուրս գալ,- լրագրողներին հայտնել է հանքի վարչության ներկայացուցիչ Էսադ Ցիվիչը:- Մենք նրանց հետ կապ ենք պահպանում: Նրանք օդի պաշար ունեն և կարող են սպասել փրկարարների խմբերի ժամանելուն»,- հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: