Կիմ Չեն Ընն անձամբ Է հետեւել նոր տիպի հականավային հրթիռների արձակումներին
Международные новостиԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հետեւել է նոր տիպի հականավային հրթիռների արձակումներին, որոնք համալրել են երկրի ռազմածովային ուժերի զորամասերի սպառազինությունը: Այդ մասին հաղորդել է Կորեայի լրատվական գործակալությունը:
Զինավարժություններն անցկացվել են Ճապոնական ծովի ջրատարածքում, որը ԿԺԴՀ-ում ընդունված է անվանել Արեւելյան:
Գործակալության տվյալներով՝ բոլոր հրթիռները խոցել են նախանշված թիրախը՝ «պայմանական հակառակորդի նավը»:
ԿԺԴՀ-ի ղեկավարը, որը մարշալի կոչումով գլխավորում է երկրի զինված ուժերը, հայտարարել է, թե նման հրթիռները թույլ կտան «զգալիորեն բարձրացնել երկրի ռազմածովային ուժերի մարտունակությունը»: Կիմ Չեն Ընը նաեւ կարգադրել է միջոցներ ձեռնարկել ռազմածովային ուժերի հետագա ամրապնդման համար, «ռազմական տեխնոլոգիան եւ գիտությունը հասցնել համաշխարհային մակարդակի», հաղորդել է ՏԱՍՍ-ը: