Ուորլիքը հանդիպել է ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ
Международные новостиԼեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Բաքվում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ և քննարկել հակամարտության պատճառով անհայտ կորածների հարազատներից կենսաբանական նմուշներ հավաքագրելու ծրագիրը: Այս մասին Ուորլիքը համապատասխան գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Մենք հանդիպեցինք ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ և քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ անհայտ կորածների մասին կեսնաբանական տվյալներ փոխանակելու ծրագիրը: Այն իրագործելու համար անհրաժեշտ է կողմերի համագործակցությունը»,- գրել է Ուորլիքը:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը նախաձեռնել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով անհայտ կորածներիհարազատներից կենսաբանական նմուշներ հավաքագրելու ծրագիրը: Ծրագրի պիլոտային փուլը հաջողությամբ անցկացվել է նախորդ տարեվերջին: «Արմենպրես»-իհետ զրույցում ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտն ավելի վաղ հայտնել էր, որ ծրագ րի իմաստը նրանում է, որ եթե մեկ օր հնարավորդառնա կատարել արտաշիրիմում, այդ նմուշները կօգտագործվեն մասունքների նույնականացման նպատակով, ինչը հնարավորություն կտա ընտանիքներինպատասխաններ տալ իրենց հարազատների ճակագատրի վերաբերյալ: