Ереван, 02.Август.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ոստիկանության Մարտունու բաժնի պետի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Общество

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզի Մարտունու բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վահան Մարգարյանի և նրա տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Վարդան Ներսիսյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ոստիկանության աշխատակիցները մեղադրվում էին պաշտոնեական լիազորությունները  չարաշահելու և ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և փոխադրելու դրդչություն կատարելու մեջ: Ինչպես տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրել էր, որ քաղաքացի Նորետա Է.-ի ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել էր, որ ոստիկանության Մարտունու բաժնի առանձին պաշտոնատար անձինք պաշտոնեական դիրքն օգտագործել էին ծառայության շահերին հակառակ: Մասնավորապես նրանք թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բաժին բերման ենթարկված քաղաքացուն համոզել, հորդորել էին ընդունել իրականում իրեն չպատկանող զգալի չափի մարիխուանա տեսակի թմրամիջոցն ապօրինի պահելու փաստը:

ՀՔԾ-ում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ոստիկանության փոխգնդապետ Վահան Մարգարյանը 2014 թվականի օգոստոսի 4-ին մեկնարկած «Կանեփ-Կակաչ 2014» համալիր հանրապետական օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում բաժնի ցուցանիշները բարելավելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Վարդան Ներսիսյանի հետ նախնական համաձայնությամբ, 2014 թվականի օգոստոսի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության բաժին են հրավիրել նախկինում մի քանի անգամ դատապարտված քաղաքացո ւն և դրդել են ապօրինաբար որևէ տեղից ձեռք բերել, գրպանում պահել, փոխադրել զգալի չափերով մարիխուանա տեսակի թմրամիջոց՝ հետագայում այն իբր, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունք հայտնաբերել ու և թմրանյութի ապօրինի շրջանառության դեպքի բացահայտում արձանագրելու նպատակով:

Այնուհետև ոստիկանության սպաները քաղաքացուն հորդորել են նաև գործի քննության բոլոր փուլերով խոստովանական ցուցմունքներ տալ: Քրեական վարույթն իրականացնող մյուս մարմիններից թաքցրել են իրականությունը, քաղաքացուն ներկայացրել են, որ դեպքի առթիվ կհարուցվի քրեական գործ, նրան մեղադրանք կառաջադրվի, ապա դատարանը նրան կդատապարտի առանց իրացնելու նպատակի ապօրինի թմրամիջոց պահելու համար, սակայն իրենք երաշխավորել են, որ կնշանակվի անազատության հետ չկապված պատիժ:

Ստանալով քաղաքացու համաձայնությունը՝ ոստիկանության բաժնի պետ Վահան Մարգարյանը ծրագրված հետագա գործողությունների կազմակերպումը հանձնարարել է տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Վարդան Ներսիսյանին: Պայմանավորվածության համաձայն՝ քաղաքացին ապօրինի ձեռք է բերել և իր մոտ ապօրինի պահել, փոխադրել է զգալի չափերով թմրամիջոց: Դրանից հետո՝ քաղաքացին հրավիրվել է բաժին, որտեղ կազմվել է ապօրինի թմրամիջոց օգտագործելու և պահելու կասկածանքով վերջինիս բերման ենթարկելու մասին իրականությանը չհամապատասխանող արձանագրություն: Ապա հրավիրված և իրակա նության մասին չտեղեկացված ընթերակաների ներկայությամբ քաղաքացին ենթարկվել է անձնական խուզարկության, որի արդյունքում նրա գրպանից հայտնաբերվել է թմրամիջոցը և կազմվել է անձնական խուզարկության ենթարկելու արձանագրություն: Նշված գործողությունների և դրանց արդյունքների մասին Վ. Ներսիսյանը պարբերաբար զեկուցել է վերադասին: Այնուհետև Վահան Մարգարյանի ու Վարդան Ներսիսյանի կողմից ՀՀ ոստիկանության հերթապահ մասի միջոցով ներկայացվել է թմրամիջոցի հայտնաբերման և բացահայտման մասին օպերատիվ ամփոփագիր:

Հետագայում քաղաքացու խոստովանական բացատրությամբ հանդերձ նյութերը ըստ ենթակայության ուղարկվել են քննչական բաժին, դեպքի առթիվ հարուցվել և քննվել է քրեական գործ, իսկ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու համար, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, և Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014թ. հոկտեմբերի 30-ի դատավճռով 1 տարի ժամկետով ազատազրկման դատապարտվելուց հետո քաղաքացին փաստացի 4 ամիս գտնվել է անազատության մեջ:   

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ինչպես Վահան Մարգարյանին, այնպես էլ նրա տեղակալ Վարդան Ներսիսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի  1-ին մասի և 38-268-րդ հոդվածի 1-ին մասի  հատկանիշներով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травме