Թբիլիսիում նոր հեղեղման վտանգ կա. սողանքը փակել Է գետը
Международные новостиԹբիլիսիի Բագեբի տարածք իջած սողանքը փակել Է Վերե գետը, ինչը քաղաքում հեղեղման կրկնվելու վտանգ Է ստեղծել, տեղեկացնում Է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը:
Sputnik գործակալության տվյալներով՝ այժմ մասնագետներն աշխատում են, որպեսզի խուսափեն Թբիլիսիում հնարավոր կրկնական հեղեղումից: Քննարկվում Է հիմնախնդրի լուծման երկու տարբերակ. իջած պինդ զանգվածի պայթեցում կամ գետի հունի մաքրում հատուկ տեխնիկայի միջոցով:
Ինչպես ավելի վաղ հայտարարել են Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության եւ բնական պաշարների նախարարությունում, Թբիլիսիում ավերիչ հեղեղման պատճառ են դարձել հորդառատ տեղումները, որոնք հարուցել են սողանքի գործընթացներ Թբիլիսիի արվարձանում եւ Վերե գետի ժամանակավոր փակում, որտեղ հետագայում բարձրացել Է ջրի մակարդակը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: