Քրդական ուժերը թուրք-սիրիական սահմանին հաջողություններ են գրանցել
Международные новостиՔրդական ուժերն ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքի աջակցությամբ մարտեր են մղել «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ սիրիա-թուրքական սահմանի մերձակայքում գտնվող Թել Աբյադ գյուղաքաղաքում և հաջողություններ գրանցել:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, այս մասին տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգի կենտրոնը: Թել Աբյադի վերահսկողությունը քրդերին կօգնի իրար կապել Սիրիայի հյուսիսում իրենց ազատագրած տարածքները: Թել Աբյադում սպանված իսլամիստների թիվը հասնում է 150-ի:
Քրդական ուժերի հաջողությունների վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը:
Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ 13 հազար մարդ Թել Աբյադի մերձակայքում ընթացող բախումների հետտևանքով փախուստի է դիմել դեպի Թուրքիա: Լուրեր են շրջանառվում, որ ԻՊ-ի ահաբեկիչները մարդկանց արգելում են անցնել թուրքական սահմանը:
«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013 թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում կազմավորել իսլամական էմիրություն: 2014 թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվ անումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի ապստամբներ: