Ֆիլադելֆիայում մեկնարկել է եվրասիական-ամերիկյան նորարարական տեխնոլոգիաների 20-րդ տարեկան գիտաժողովը
Международные новостиԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքում, ապա` Նյու Յորքում հունիսի 11-25-ին անցկացվում է Միջին Ատլանտիկ-Եվրասիական գործարար խորհրդի կողմից կազմակերպված Եվրասիական/ռուսական-ամերիկյան նորարարական տեխնոլոգիաների 20-րդ տարեկան գիտաժողովը: Միջոցառման հիմնական նպատակն է` քննարկել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և ԱՄՆ միջև գործարար կապերի ամրապնդման հեռանկարները այնպիսի նորարարական տեխնոլոգիաների ոլորտում, ինչպիսիք են բիոտեխնոլոգիաները, քիմիական արդյունաբերությունը, դեղագործությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները և այլն: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, գիտաժողովի բացմանը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը ներկայացվել է դեսպանության առաջին քարտուղար Կարեն Իսրայելյանի կողմից:
Գիտաժողովի բացման արարողությանը ներկա են եղել վերոնշյալ բնագավառների գործարար ներակայացուցիչներ, գիտնականներ, Փենսիլվանիայի նահանգային և Ֆիլադելֆիայի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ երկրների դիվանագետներ:
ՀՀ դեսպանության ներկայացուցիչն իր զեկույցում անդրադարձել է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացին, ապա ներկաներին մանրամասն ներկայացրել Հայաստանում ՏՏ ոլորտի յուրահատկությունները, գրանցած հաջողությունները և ապագա պոտենցիալը: Հատուկ շեշտադրվել է ՏՏ ոլորտում ամերիկյան արդեն իսկ արված ներդրումների հանգամանքը, կարևորվել դրանց շարունակականությունն ապագայում: Որպես ոլորտում վերջին տարիներին գրանցված աննախադեպ հաջողության գրավական` բերվել է ոչ միայն Հայաստանում աշխատող և ստեղծագործող որակյալ մասնագետների առկայությունը, այÕ ¬ նաև 2005թ.-ից ի վեր ՀՀ կառավարության հստակ աջակցությունը ՏՏ ոլորտին: