Հունաստանի դեֆոլտը յուրաքանչյուր բելգիացու վրա կնստի 609 եվրո. ING
Международные новостиՀունաստանի դեֆոլտը Բելգիայի բյուջեի համար կնշանակի 6,825 մլրդ եվրոյի (ազգային ՀՆԱ-ի 1,9 տոկոսը) կորուստ, ինչը թագավորության բնակչության մեկ անձի հաշվով կազմում Է 609 եվրո, հաշվել են ING-ի բանկային-ապահովագրական խմբի փորձագետները:
Նրանք նկատի են ունեցել 195 մլրդ եվրո վարկերի ընդհանուր ծավալը, որոնք եվրոգոտու երկրները Հունաստանին տրամադրել են ֆինանսական աջակցության մեխանիզմների միջոցով, ներառյալ 53 մլրդ եվրո գումարի օգնության առաջին ծրագիրը (2010-2012 թվականներ) եւ երկրորդը, որը հասնում Է 142 մլրդ եվրոյի (2012 թվականից առ այժմ): Եվրոգոտու գծով Հունաստանի վարկավորմանը Բելգիայի մասնակցության բաժինը կազմել Է 3,5 տոկոս կամ 6,825 մլրդ եվրո:
Դրա հետ մեկտեղ ING-ում կարծում են, որ Հունաստանի պետական պարտքի գծով 100-տոկոսանոց դեֆոլտը քիչ հավանական սցենար Է:
Sueddeutsche Zeitung գերմանական թերթը գրել Է, որ եվրոգոտու երկրներն արտակարգ միջոցառումների ծրագիր են համաձայնեցրել միջազգային վարկատուների հետ Հունաստանի կառավարության բանակցությունների ձախողման դեպքում, ներառյալ կապիտալի շարժի նկատմամբ հսկողության միջոցները:
Բեռլինում եւ Բրյուսելում հրատարակության աղբյուրների տվյալներով՝ եթե Հունաստանի ներկայացուցիչների հետ Եվրոխմբի (եվրոգոտու ֆինանսների նախարարների խորհրդի)՝ հունիսի 18-19-ին կայանալիք հանդիպմանը պայմանավորվածություն ձեռք չբերվի, ապա ուրբաթ երեկոյան կգումարվի եվրոգոտու երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարների արտահերթ գագաթնաժողովը, որտեղ հիմնախնդրի քաղաքական լուծում գտնելու փորձ կձեռնարկվի:
Ինչպես նշում Է Deutsche Welle-ն, եվրոգոտու ծրագրով նաեւ նախատեսվում Է հսկողություն սահմանել եվրոպական մյուս երկրների հետ հունական կողմի հաշվարկների համակարգի նկատմամբ, որի մեխանիզմը պետք Է պատրաստվի առաջիկա հանգստյան օրերին:
Նման հսկողությունը կպահանջի Հունաստանի խորհրդարանի հավանությունը:
Եվրոպացի գործընկերների կողմից համաձայնեցված քայլերը նպատակամղված են Հունաստանի բանկերի հաշիվներից միջոցների զանգվածային դուրսբերման եւ երկրից արժույթի արտահոսքի կանխմանը: Այդ նպատակով պլանավորվում Է մի քանի օրով փակել Հունաստանի ֆինանսավարկային բոլոր ինստիտուտները, իսկ դրանց բացումից հետո երկրում սահմանափակել կանխիկ դրամի հանումը բանկոմատներից: Բացի այդ, կսահմանափակվեն Էլեկտրոնային դրամական փոխանցումները երկրի ներսում, իսկ նրա սահմաններցից դուրս դրանք կարգելափակվեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: