Գերմանիայում կորոնավիրուսից մարդու մահվան առաջին դեպքն Է գրանցվել
Международные новостиԳերմանիայում 65-ամյա տղամարդ Է մահացել կոնավիրուսով վարակվելուց հետո: Այդ մասին հայտնել են Niels-Stensen-Kliniken GmbH ընկերությունում, որը ԳՖՀ-ի մի շարք կլինիկաների հովանավորն Է:
Ինչպես նշվում Է, կորոնավիրուսի հետեւանքով առաջացած բարդացումների հետեւանքով մահը վրա Է հասել դեռ հունիսի լույս 6-ի գիշերը:
Տղամարդը գտնվում Էր Օստերկապելն կոմունայի (Ստորին Սաքսոնիայի դաշնային երկրամաս) հիվանդանոցում: Նա ինֆեկցիայով վարակվել Էր փետրվարին՝ Աբու Դաբի (Արաբական Միացյալ Էմիրություններ) կատարած ուղեւորության ժամանակ:
Կորոնավիրուսով հիվանդանալու առաջին դեպքը Հարավային Կորեայի տարածքում գրանցվել է մայիսի 20-ին: Պարզվել է, որ վիրուսը, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով, բերվել է ԿՀ-ի քաղաքացու կողմից, որը վերադարձել էր Մերձավոր Արեւելքի երկրներ կատարած ուղեւորությունից:
Կորոնավիրուսն առաջին անգամ մարդու մոտ բացահայտվել է 2012 թվականին Սաուդյան Արաբիայում: Դրանով վարակվելու դեպքեր են գրանցվել Հորդանանում, Քատարում, Արաբական Միացյալ Էմիություններում, Թունիսում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, ընդամենը 23 երկրներում, որտեղ պաշտոնապես հաստատվել է մարդկանց վարակվելու ավելի քան 1100 դեպք, որոնց 40 տոկոսը մահացու ելք է ունեցել:
Հիվանդությունն սկսվում է որպես սովորական շնչառական ինֆեկցիա, որն ուղեկցվում է տենդով, հազով ու թոքաբորբով, բայց արագորեն ծանր ընթացք է ստանում՝ խոցելով թոքերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: