Սինաբունգ հրաբխի մերձակա գյուղերի բնակիչները հրաժարվում են տարահանումից
Международные новостиԻնդոնեզիայի Սումատրա կղզում ժայթքող Սինաբունգ հրաբխի լանջերին գտնվող գյուղերի հազարավոր բնակիչներ հրաժարվում են լքել իրենց տները, չնայած հնարավոր սաստիկ ժայթքման վերաբերյալ նախազգուշացումներին:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ Սինաբունգ հրաբուխը, որը գտնվում Է Ինդոնեզիայի Սումատրա կղզու հյուսիսում, վերստին ակտիվացել Է, ինչը կարող Է հանգեցնել նոր հուժկու արտանետման: Հունիսի սկզբին Ինդոնեզիայի իշխանությունները հրաբխի հետ կապված տագնապի մակարդակը բարձրացրել են մինչեւ չորրորդ՝ բարձրագույնը: Սինաբունգ հրաբխի խառնարանից հինգից մինչեւ 10 կիլոմետր շառավղով հեռավորությամբ գտնվող գյուղերի հազարավոր բնակիչներ տարահանվել են անվտանգ շրջաններ:
Տեղի Տարերային աղետների հետեւանքների վերացման գործակալության ղեկավար Սուբուր Թամբունի խոսքով՝ վտանգի գոտում ապրող 33 հազար մարդուց սոսկ 10 հազարն Է տեղափոխվել անվտանգ շրջաններ: Այս պահի դրությամբ տուժածների մասին տեղեկատվություն չկա, հաղորդել Է Associated Press գործակալությունը:
Գյուղերի բակիչները պնդում են, որ իրենք պետք Է խնամեն ցանքերը: Նրանք համոզված են, որ կկարողանան խուսափել սաստիկ ժայթքումից:
2,46 կիլոմետր բարձրությամբ Սինաբունգ հրաբուխը, որը գտնվում Է Հյուսիսային Սումատրայի նահանգի մայրաքաղաք Մեդանի մերձակայքում, կրկին արթնացել Է 2013 թվականի սեպտեմբերի 15-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: