Ղազախստանում մարդատար ինքնաթիռում վայրէջքի ժամանակ հրդեհ է բռնկվել
Международные новостиՂազախստանի Ակտաու միջազգային օդանավակայանում հրդեհվել է SCAT Airlines ղազախական ավիաընկերության ինքնաթիռը: Ինչպես փոխանցում է TASS գործակալությունը, այդ մասին հայտնել է «Կազինֆորմ»-ը: Պատահարը տեղի է ունեցել թռիչքային ուղու վրա այն բանիÖ հետո, երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել: Ինքնաթիռում տարածվել է ծուխ, բարեբախտաբար, հրդեհը հնարավոր է եղել շատ արագ մեկուսացնել: Զոհերի և վիրավորների մասին չի հաղորդվում: