Տարեսկզբից 100 հազարից ավելի ներգաղթյալներ են անօրինականորեն հայտնվել ԵՄ-ի երկրներում
Международные новостиՏարեսկզբից 100 հազարից ավելի ներգաղթյալներ են անօրինական ճանապարհով հայտնվել Եվրամիության երկրներում: Այդ մասին հունիսի 16-ի երեկոյան Լյուքսեմբուրգում հայտնել է միգրացիայի, ներքին գործերի եւ քաղաքացիության հարցերի եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը:
«Միայն տարեսկզբից Եվրամիության երկրներ են ժամանել ավելի քան 100 հազար անօրինական միգրանտներ: ԵՄ-ի երկրները պետք է համերաշխություն դրսեւորեն նրանց տեղաբաշխելու հարցում»,- ասել է նա:
ԵՀ-ի տվյալներով՝ այդ մարդկանցից շուրջ 60 հազարը ժամանել են Աֆրիկայից՝ նավերով ու նավակներով հատելով Միջերկրական ծովը, եւս շուրջ 25 հազարը ԵՄ-ում են հայտնվել Թուրքիայի եւ Հունաստանի ցամաքային սահմանով, մնացած 15 հազարը տեղ են հասել այլ երթուղիներով: Այս ցուցանիշը ռեկորդային է դարձել առնվազն դարասկզբից ի վեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը