Ռուսաստանի քաղաքականությունը մարտահրավեր Է Հյուսիսատլանտյան դաշինքի համար. Ստոլտենբերգ
Международные новостиՌուսաստանի քաղաքականությունը մարտահրավեր Է Հյուսիսատլանտյան դաշինքի եւ «սառը պատերազմի» ավարտից հետո հաստատված աշխարհակարգի համար: Այս պնդմամբ հանդես են եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը եւ Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար, ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլավն այն համատեղ հոդվածում, որը հունիսի 16-ին հրապարակվել Է The Wall Street Journal թերթի Էլեկտրոնային տարբերակում:
Հեղինակների կարծիքով՝ դաշինքի կողմից սկսված «Դաշնակցային վահան» (Allied Shield) զորավարժությունները «ցուցադրում են, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստ եւ ունակ Է հաղթահարելու ցանկացած մարտահրավեր»:
«Մեզնից հարավ «Իսլամական պետությունը» եւ մյուս ծայրահեղական խմբերը քաոս են սերմանում եւ ահաբեկչական գրոհների սադրում Փարիզից մինչեւ Տեխաս,- նշում Ստոլտենբերգը եւ Բրիդլավը:- Արեւելքում Ռուսաստանն իր կամքը հարեւաններին Է պարտադրում առանց նրանց ինքնիշխանությունը հաշվի առնելու»:
«Այս նոր եւ արագորեն փոփոխվող իրադրությունում ՆԱՏՕ-ն պետք Է արագորեն հակազդի եւ արագորեն իրագործի որոշումները»,- ընդգծում են նրանք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: