Զինված հակամարտությունները խլում են համաշխարհային ՀՆԱ-ի 13 տոկոսը
Международные новостиԶինված հակամարտությունները համաշխարհային տնտեսությունից խլում են նրա ՀՆԱ-ի 13 տոկոսը՝ մոտավորապես 14 տրլն դոլար: Այդ մասին հաղորդվում Է տնտեսագետների եւ սոցիոլոգների միջազգային խմբի ամենամյա հաշվետվության մեջ, որոնք կազմում են Խաղաղասիրության գլոբալ ինդեքսը (Global Peace Index), տեղեկացնում Է BBC-ն:
Ինդեքս-2015-ի կազմողները պատերազմներից ու դիմակայություններից ֆինանսական կորուստների ավելացման հիմնական պատճառներից մեկը համարում են այն ծախսերի աճը, որոնք պահանջվում են փախստականների ադապտացման ու նրանց պահելու համար, ինչպես նաեւ մոլորակի վրա քաղաքացիական հակամարտությունների թվաքանակի ավելացումը:
Սիդնեյի տնտեսության ու խաղաղության ինստիտուտի հաշվետվության մեջ հատկապես ընդգծվում Է, որ զինված հակամարտությունների թվի նվազեցումը խիստ կարեւոր Է համաշխարհային տնտեսությունը վերականգնելու համար:
Խաղաղասիրության գլոբալ ինդեքսը հաշվարկվում Է 2007 թվականից: Այն մշակվում Է Ավստրալիայի եւ ԱՄՆ-ի գիտական կենտրոնների փորձագետների միջազգային խմբի մաս կազմող սոցիոլոգների եւ տնտեսագետների կողմից:
Ինդեքսը հաշվի Է առնում ինչպես երկրի ներքին գործոնները. օրինակ՝ բռնության մակարդակը եւ հանցավորությունը, այնպես Էլ արտաքին գործոնները՝ երկրի միջազգային հարաբերությունները, ռազմական կարիքների համար կատարվող ծախսերը եւ այլ պարամետրեր: