Ճապոնիայի խորհրդարանի ընդունած օրենքը թույլ Է տալիս քվեարկել 18 տարեկանից
Международные новостиՃապոնիայի խորհրդարանի վերին պալատը միաձայն ընդունել Է օրենք, որը թույլ Է տալիս 18 տարեկան դարձած մարդկանց քվեարկել իշխանության մարմինների ընտրություններում. նիստը հեռարձակվել Է խորհրդարանական ինտերնետ-ալիքով:
Ավելի վաղ օրենքն ընդունվել Էր ստորին պալատի կողմից: Օրենքն ուժի մեջ կմտնի մեկ տարի հետո: Այսպիսով, հաջորդ տարի վերին պալատի ընտրություններում քվեարկությանը կմասնակցեն 18-ից բարձր տարիքի երիտասարդները: Դա ընտրողների թիվը կավելացնի 2,4 միլիոնով: Միեւնույն ժամանակ խորհրդարանում, ինչպես նաեւ երդվյալների դատարանի կազմում առաջվա պես կարող են ընտրվել միայն նրանք, ում 20 տարին լրացել Է:
Այժմ Ճապոնիայում կարող են քվեարկել միայն այն քաղաքացիները, որոնց 20 տարին լրացել Է: Մինչեւ 20 տարեկան երիտասարդը լրիվ չափով քրեական պատասխանատվություն չի կրում, չի կարող գնել ալկոհոլ ու ծխախոտ, կնքել գործարքներ, բանկից վարկ վերցնել:
Հանցագործությունները, որոնք կատարել են 18-19 տարեկան երիտասարդները, հետաքննվում եւ պատժվում են որպես դեռահասների կողմից կատարված անօրինական գործողություններ, ԶԼՄ-ներում չեն թույլատրում տպագրել կասկածյալների եւ դատապարտվածների անունները, եթե նրանց 20 տարի չի լրացել:
Չնայած այն բանին, որ 18 տարեկանից քվեարկելու իրավունք ունեն աշխարհի երկրների մեծ մասի քաղաքացիները, որտեղ գործում Է բոլորի կողմից ընդունված ընտրական համակարգը, Ճապոնիայի համար օրենքի ընդունումը դարձել Է ուղենիշային. ընտրողների տարիքի նվազեցումն առաջին անգամ Է տեղի ունենում հետպատերազմական 70 տարվա ընթացքում, երբ տարիքային շեմը 25-ից իջեցվել Է մինչեւ 20, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: