Ադրբեջանից արտահանումը 44 տոկոսով կրճատվել է
Международные новости2015 թվականի հունվար-մայիսին Ադրբեջանից արտահանումը, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 44,28 տոկոսով նվազել է: Այս մասին հայտնում է «Ազադլըգ» թերթը:
Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն հայտնել է, որ նշված ժամանակահատվածում անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 28,01 տոկոսով նվազել է Ադրբեջանի առեւտրային գործողությունների ծավալը եւս: Նշվում է, որ նույն ժամանակահատվածում անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի հետ համեմատ 15,91 տոկոսով աճել է Ադրբեջան ներկրման ծավալը:
Թերթը հայտնում է, որ Ադրբեջանի առեւտրային շրջանառության եւ արտահանման նվազման հիմնական պատճառը նավթի, այդ թվում` ադրբեջանական, համաշխարհային գների անկումն է:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:
Ադրբեջանի 1915 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 44 դոլարով ցածր է: