Մեծ Բրիտանիան սկսել Է հակաճգնաժամային պլան պատրաստել եվրոգոտուց Հունաստանի դուրս գալու դեպքում
Международные новостиՄեծ Բրիտանիայի կառավարությունն սկսել Է հակաճգնաժամային պլանների նախապատրաաստումն այն «լուրջ տնտեսական վտանգների» առնչությամբ, որոնք ստեղծում Է Հունաստանի պարտազանցման եւ եվրոգոտուց դուրս գալու սպառնալիքը: Այդ մասին հունիսի 17-ին հայտարարել Է երկրի ֆինանսների նախարար Ջորջ Օսբոռնը:
Նրա խոսքով՝ նախարարների կաբինետը ձեռնարկում Է բոլոր միջոցները Մեծ Բրիտանիան պաշտպանելու համար, գրել Է The Guardian-ը:
Հունիսի 17-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հունական ճգնաժամը կքննարկի Իտալիայի եւ Լյուքսեմբուրգի պաշտոնակիցների հետ:
Անգլիայի բանկի ղեկավարները Հունաստանի հետ կապված անհանգստությունները համարում են Էական վտանգ ֆինանսական շուկաների եւ տնտեսության համար, վկայում Է ԿԲ-ի հունիսյան նիստի արձանագրությունը, որը հրապարակվել Է հունիսի 17-ին:
Մեծ Բրիտանիայի գերատեսչությունները, ներառյալ ֆինանսների, արտաքին գործերի եւ այլ նախարարություններ, քննարկել են Հունաստանում կապիտալների շարժան պոտենցիալ սահմանափակումների կարճաժամկետ հետեւանքները: Նրանք առանձնահատուկ ուշադրություն են նվիրել այն խնդիրներին, որոնց կբախվեն տասնյակ հազարավոր բրիտանացի զբոսաշրջիկներ, որոնք պլանավորել են այս ամռանն այցելել Հունաստան:
Երկարաժամկետ հեռանկարում պաշտոնյաներին, առաջին հերթին, անհանգստացնում Է հունական ճգնաժամի ազդեցությունը Մեծ Բրիտանիայի ֆինանսական համակարգի կայունության վրա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: