Բուլղարիայի նախագահը երկօրյա այցով ժամանել Է Վրաստան
Международные новостиՎրաստանում սկսվել Է Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլեւնելիեւի այցը, որի շրջանակներում նա Բաթումում (Աջարիայի Ինքնավար Հանրապետություն) բացելու Է «Վրաստանի եվրոպական ուղին» միջազգային խորհրդաժողովը:
«Բուլղարիայի իր պաշտոնակցին կընդունի Վրաստանի նախագահ Գեորգի Մերգվելաշվիլին: Վրաստանի նախագահական պալատում հանդիպումներ կանցկացվեն ընդլայնված ձեւաչափով եւ «դեմ առ դեմ»,-հաղորդել Է հանրապետության նախագահի վարչակազմը:
Պլեւնելիեւին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել են Վրաստանի արտաքին գործերի նախարար Թամարա Բերուչաշվիլին, նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Թենգիզ Պխալաձեն եւ նախագահի վարչակազմի այլ ներկայացուցիչներ:
«Բուլղարիան ավանդական գործընկեր Է, որը ոչ միայն շատ ակտիվորեն պաշտպանում Է Վրաստանին, նրա եվրոպական ու եվրատլանտյան ինտեգրացումը, այլեւ մեզ հնարավոր ամեն տեսակ օգնություն Է ցուցաբերում»,-լրագրողներին հայտնել Է Բերուչաշվիլին:
Այցի շրջանակներում, որը կշարունակվի հունիսի 17-18-ը, Բուլղարիայի նախագահը հանդիպումներ կունենա Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի, խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի եւ Աջարիայի Ինքնավար Հանրապետության ղեկավար Արչիլ Խամաձեի հետ: