Թբիլիսիում վնասազերծել են բանվորի վրա հարձակված սպիտակ վագրին
Международные новостиՀեղեղման ժամանակ Թբիլիսիի կենդանաբանական այգուց փախած ալբինոս-վագրը, որը հունիսի 17-ին հարձակվել Էր մարդու վրա եւ նրան մահացու վերքեր հասցրել, ոչնչացված Է, տեղեկացնում Է Վրաստանի «Իմեդի» հեռուստաընկերությանը:
Գիշատչի վնասազերծման գործողության վայրում եղել են Վրաստանի ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին, ինչպես նաեւ Թբիլիսիի կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ կենդանաբանական այգուց ոչ հեռու գտնվող «Վերեի ծովալճակ» լողավազանի մոտի պահեստում գիշատիչը հարձակվել Է մարդու վրա: Վագրը թաքնված Է եղել պահեստում եւ տղամարդու վրա հարձակվել Է այն պահին, երբ վերջինս ներս Է մտել:
ՆԳ նախարարությունում ավելի ուշ հավաստել են, որ տղամարդը մահացել Է ստացած վերքերից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: